Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

«Պատրա՞ստ են Սերժ Սարգսյանին հանդուրժելու ևս երեք տարի»

«Պատրա՞ստ են Սերժ Սարգսյանին հանդուրժելու ևս երեք տարի»
13.10.2014 | 15:05

irates.am-ը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում այն հայտարարությանը, որ իշխանափոխության համար ստեղծվել է հարմար պահ: Նկատեցինք, որ խոշոր բիզնեսը, որը պատկառելի ներկայացվածություն ունի նաև ԱԺ-ում, այսօր կանգնած է ընդդիմադիր ուժերի կողքին: Արդյոք սա բավարա՞ր նախադրյալ չէ իշխանափոխության համար, քանի որ նախկինում չի եղել նման նախադեպ:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ ոչ թե խոշոր բիզնեսն է կանգնել ընդդիմության կողքին, այլ հակառակը, ընդդիմությունն է կանգնել խոշոր բիզնեսի կողքին: Ինչ վերաբերում է իշխանափոխության հարմար պահին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարմար պահ միշտ էլ եղել է, սակայն այն տարբեր օբյեկտիվ պատճառներով չի իրականացվել: Մեկ անգամ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հայ-թուրքական արձանագրություններն են եղել մեղավոր, մյուս անգամ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը և այլն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը հղում անելով ԱԺ ոչիշխանական ուժերի հայտարարությանը, թե պատրաստ չեն ևս տասը տարի հանդուրժելու Սերժ Սարգսյանի ռեժիմը, իր հերթին հարց ուղղեց. «Իսկ պատրա՞ստ են հանդուրժելու ևս երեք տարի»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպետք է քաղաքական էլիտան հասարակությանն անընդհատ պահի «տոկի տված» վիճակում: Նա ասաց, որ խոստումների մեջ իրենք լինելու են ժուժկալ, բայց փորձելու են իրականացնել դրանք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ